You are here

Ձեռնարկ ոչ-ֆորմալ կրթության կազմակերպան մասին

   Ոչ ֆորմալ կրթությունը ներառում է կրթական համակարգի բոլոր ձևերը, որն ապահովում է մասնագիտական կարգավիճակի փոփոխումը: Ոչ ֆորմալ կրթությունը իրականացվում է անկախ նախնական կրության մակարդակից: Այս ձևը սովորաբար կապված է մարդու սիրողական նախասիորության հետ և կոչված է իր մեջ զարգացնելու մշակութային արժեքների իրականացումը:
   Ինֆորմալ կրթություն ասելով` պետք է հասկանալ կյանքի ընթացքում ձեռք բերված ուսուցումը, որ իրականացվում է շփման, զանգվածային լրատվության, սեփական փորձի և ուրիշների կյանքի փորձից ելնելով: Այսպիսով «համալսարան են դառնում ոչ միայն ուսուցման լսարաններն ու գրադարանները, այլև կոլեգաները, ընկերները, երեխաները, զանգվածային լրատվության միջոցները»:

   Թվարկված երկու տիպերը կրթության ժամանակակից հմտությունում սկսում են փոխադարձաբար հատվել` ապահովելով ուսուցման իրական անընդհատ աճը: Դրա իրականացումը ուսուցման համակարգում հիմնվում է նրա «հորիզոնական ինտեգրացիան», այսինքն` կրթության հարաբերակցությունը` ստացված ֆորմալ կրթության համակարգից դուրս ձեռք բերված գիտելիքներն ու կյանքի փորձը:
Դասափորձերը անցկացվում են հետևյալ ձևերով. ուղղորդում, վարժանք /թրեյնինգ/, խորհրդատվություն, մոդեռացիա:
   Ուղղորդում - Այս ձևով շեշտը դրվում է նոր գիտելիքների փոխանցման և յուրացման վրա: Ուսուցամն այս ձևը ներառում է ոչ միայն դասախոսությունների ծրագրումը և կառուցումը, այլ և իրական և կոնկրետ իրադրությունների օրինակի վրա ցույց է տրվում ներկայացված տեսության և գործնականի կապը:
   Վարժանքը - Այստեղ ստացած գիտելիքների հիման վրա ուշադրության կենտրոնում պրակտիկ գործողություններն են: Ուսանողները կատարում են որոշակի առաջադրանքներ, որոնք այնուհետև քննարկվում են:
   Խորհրդատվություն – Սրա համար տիպական է այն, որ դասախոսի գիտելիքները հարաբերակցվում են ուսանողների հարցերի և խմդիրների հետ: Ի տարբերություն ուղղորդման, այստեղ գլխավորը ոչ թե առարկայի կառուցվածքն է, այլ ուսանողների առջև դրված հարցերը և իրադրությունները: Փնտրելով որոշակի հարցերի պատասխանները` դասախոսը սկսում է հաղորդել այնպիսի գիտելիքներ, որոնք լապված են տվյալ պարագաներին  կարող են այստեղ կիրառվել: Այսպիսով, դասախոսի գլխավոր խնդիրը ուսանողներիկ հարցերին պատասխանելն է:
   Մոդեռացիա - Սա նույնպես ընդգրկում է ուսանողների կոնկրետ խնդիրները: Այստեղ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որտեղ սովորողները կարողանան կողմնորոշվել իրադրություններում, մտածել հնարավոր այլընտրական գործողությունների մասին: Տվյալ դեպքում դասախոսը հանդես չի գալիս որպես գիտելիքների փոխանցող, այլ իր վրա է վերցնում իրազեկ զրուցակցի դերը:

   Համալսարանը կիրառում է մոդուլային ուսուցման տարբերակը

   Մոդուլային ուսուցումը նոր այլընտրանքային տեխնոլոգիներից մեկն է, որը վերջերս ստացել է մեծածավալ կիրառություն: Այլ իր անվանումը ստացել է «մոդուլ» բառից, որն ընդհանուր առմամբ նշանակում է ծավալի չափման միավոր կամ գործակից: Սա մի համակարգ է, որը ներառում է մասնագիտական նշանակություն ունեցող գործողություններ և գործառնություններ, որոնք միանգամայն կատարվում են ուսանողի կողմից այս կամ այն չափով, ինչը հնարավորություն է տալիս հասնել ուսուցման առաջադրված արդյունքներին: Այս ուսուցման էությունն այն է, որ յուրաքանչյուր ուսանող ինքնուրույն է հասնում ուսումնա-իմացական գործունեության նպատակներին:
   Մասնագիտական կրթության համակարգում մոդուլային ուսուցումը ճկուն տեխնոլոգիրա է մասնագետների պատրաստման և վերապատրաստման համար, որի հիմքում ընկած է անհատական ուսուցման կազմակերպումը գործունեության ընթացքում:
   Մոդուլաին տեխնոլոգիաների ներդրման հիմնական շահադրումներն են.
   - ուսումնառության արդյունքների հասնելու ապահովումը
   - ուսուցման մակարդակի ընտրության հնարավորությունը
   - սեփական տեմպին համապատասխան ուսումնառության կազմակերպումը
   - ինքնագնահատման, սեփական սխալների ուղղման, ինքնահսկողության և ինքուսուցման հնարավորությունը:

   Մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի տեսական հիմքերը – Մոդուկային ուսուցման էական բնհութագրական հիմքը նրա տարբերությունն է ուսուցման այլ համակարգերից:
   Նախ` կրթության բովանդակությունը ներկայացվում է վերջնական ինքնուրույն ամբողջություններվ (տեղեկատվական բլոկերով), որոնց յուրացումը իրականացվում է նպատակներին համապատասխան: Ուսուցողական (դիդակտիվ) նպատակը ձևավորվում է ուսանողի համար և իր մեջ պարունակում է ոչ միայն բովանդակության ծավալի, այլև դրա յուրացման մակարդակի մասին տվյալներով: Բացի այդ` յուրաքանչյուր սովորող գրավոր տեսքով ուսուցիչ-դասախոսից ստանում է խորհուրդներ` ինչպես ավելի ռացիոնալ գործել, որտեղ գտնել ուսումնառության անհրաժեշտ նյութը և այլն:
   Երկրորդ` փոխվում է ուսանողի և ուսուցիչ-դասախոսի հարաբերությունները: Այն իրականացվում է մոդուլի և սեփական, անհատական շփման միջոցով: Հենց մոդուլներն են հնարավորություն տալիս ուսումնառությանը տեղափոխել սուբյեկտն և սուբյեկտային հիմքի:
   Երրորդ` ուսանողն առավելագույնս շատ դեպքերում ինքնուրույն է գործում (աշխատում), սովորում է ծրագրել սեփական գործողությունների կազմակերպումը, հսկումը և ինքնագնահատումը: Դա հնարավորություն է տալիս ճանաչել սեփական գործունեությունը, ինքնուրույն սահմանել գիտելիքների յուրացվածության մակարդակը, տեսնել (գիտակցել) սեփական գիտելիքների ու կարողոսւթյունների խնդիրները:
   Անշուշտ, ուսուցիչը նույնպես ղեկավարում է սովորողի ուսումնա-իմացական գործընթացը մոդուլի միջոցով և անմիջականորեն, բայց դա ավելի մեղմ և, ամենակարեվորը, խիստ նպատակաուղղված ղեկավարում է:
   Չորրորդ` արձանագրված (հաստատված) մոդուլի առկայությունը հնարավորություն է տալիս առանձին ուսանողների հետ անհատականացնել աշխատանքը:

   Նախապատրաստական փուլ – Նախ և առաջ ուսուցիչ-դասախոսին հարկավոր է մշակել մոդուլային ծրագիր, որը բաղկացած է ամբողջական դիդակտիվ նպատակից և մոդուլների ամբողջությունից, որոնք ապահովում, նպաստում են առաջադրված նպատակին հասնելը: Այդպիսի ծրագիր ստեղծելու համար ուսուցիչ-դասախոսը պետք է առանձնացնի դասընթացի գիտական հիմքերը: Օրինակ, խոսքարվեստի դասընթացի համար դուրս են բերվում հետևյալ հասկացությունները` խոսքի տեխնիկական համակարգ /ձայնավորների, բաղաձայների և երկհնչյունների ուղղախոսությունը/, առոգանություն, բերանի ապարատի կառուցվածքը, շնչառություն, ձայն, տրամաբանորեն կարդալու օրենքները…: Այնուհետև անհրաժեշտ է կրթության բովանդակությունը որոշակի կառույցների մեջ ամբողջացնել, որից հետո ձ¨ավորվում է ընդհանուր (կոմպլեքսային) դիդակտիվ նպատակ: Այն ունի երկու մակարդակ` կրթության բովանդակության յուրացումը ուսանողի կողմից և դրա օգտագործման կողմնորոշումը գործնականում, ինչպես նաև կրթության բովանդակությունը հետագայում ուսումնասիրելու համար: Ծրագիրը պետք է ունենա անվանում: Այնուհետև ընդհանուր դիդակտիվ նպատակներից առանձնացվում են մոդուլներ, այսինքն` ամեն մի մոդուլ ունի իր ամբողջացնող դիդակտիվ նպատակը: Այս նպատակների լուծումների ամբողջությունն ապահովում է ընդհանուր դւդակտիվ նպատակներին հասնելը:
   Մոդուլի մեջ մտնում են կրթության բովանդակության մեծ բլոկներ (կառուցվածքներ): Այդ պատճառով յուրաքանչյուր ամբողջացնող դիդակտիվ նպատակ բաժանվում է մասնակի դիդակտիվ նպատակների, որոնց հիման վրա էլ առանձնացվում են ուսումնական տարրերը: Ամեն մի մասնակի դիդակտիվ նպատակին համապատասխանում է մեկ ուսումնական տարր: Արդյունքում ստեղծվում է նպատակների ծառ` վերին շերտը մոդուլային ծրագրի ընդհանուր դիդակտիվ նպատակն է, միջին շերտը մոդուլների կառուցման համար նախատեսված ամբողջացնող դիդակտիվ նպատակները, իսկ ստորին շերտը մասնավոր դիդակտիվ նպատակները` ուսումնական տարրերը կառուցելու համար:
   Այս տեխնոլոգիայի հեղինակները ուսուցիչներին խորհուրդ է տալիս աշխատանքի ընթացքում հենվել մի քանի տեսական հիմքերի ¨ մոդուլային ծրագրերի կառուցման մի քանի հիմնակակն սկզբունքների վրա: Նախ և առաջ պետք է իմանալ նպատակային ուղղվածության սկզբունքի մասին: Մոդուլները կարելի է բաժանել երեք տեսակի.
ա/ իմացական տիպ, որն օգտագործվում է գիտության հինքերը ուսումնասիրելիս
բ/ գործառնությունների տիպ, գորխունեության միջոցների ձևավորման և զարգացման համար
գ/ խառը տիպ
   Ուսանողի ուսումնառությունը ղեկավարելու գործում խիստ կարևոր է հակառակ կապի սկզբունքը, քանի որ ոչ մի ղեկավարում չի իրականացվում առանց հսկողության, ուղղման և վերլուծության, ընդ որում` համադրելով սովորողի կողմից ուսումնառության ինքնաղեկավարման հետ:
   Ուսանողի համար մոդուլով արդյունավետ աշխատելու համար կարևոր պահանջ է կրթության բովանդակության ներկայացումը: Այն պետք է լինի այնպիսին, որ ուսուցիչ-դասախոսը, այսպես ասած, զրուցի սովորողի հետ, դրդի նրան քննարկումների, որոնումների, գուշակումների, ոգևորի և կողմնորոշի նրան հաջողության հասնելու համար:Այս սկզբունքի իրականացման համար մեծ նշանակություն ունի մոդուլի կառուցվածքը: Այն բաղկացած է ուսումնական տարրերի թվին գումարած երեքը՝

Ուսումնական տարր (0), որում գրանցվում են մոդուլի նպատակները

Նախավերջին ուսումնական տարր, որում տրվում է ամփոփումը: Այսպիսով, ամեն մի ուսանող ուսուցիչ-դսաիւոսի հետ իրականացնում է ուսումնառության ղեկավարումը 

Վերջին ուսումնական տարր` ելքի ստուգարք:

   Մոդուլը կարող է ունենալ հետևյալ տեսքը՝ էջի համարը, ճյուղի համարը, ուսումնական տարրի համարը, ուսումնառության նյութը՝ վարժություններով հանդերձ, կրթական բովանդակության յուրացման ձեռնարկ:

 Խորհուրդ է տրվում մոդուլին կցել թեմայի ուղեցույց, որում ներկայացվում են ուսուցիչ֊ դասախոսի մեթոդական խորհուրդները, դրա բովանդակության յուրացման վերաբերյալ: Մոդուլը կառուցելիս կարելի է ղեկավարվել որոշ չափանիշներով: Մոդուլն օգտագործելով` կարելի է արդյունավետ, իրականացնել ներառարկայական կամ միջառարկայական կապերը, ամբողջացնել կրթության բովանդակությունը՝ ձևավորելով այն առաջատար ուսումնական առարկայի բովանդակության տրամաբանությամբ: Մյուս չափանիշը կապված է կրթության բովանդակության տարբերակումն իրականացնելու անհրաժեշտությամբ: Ցածր սահմանը կլինի անհրաժեշտ նախապատրաստվածության մակարդակը: Բարձր սահմանը կարող է և չլինել, որը կախված է սովորողների հետաքրքրությունից:

Մոդուլի կառուցման կարևոր չափանիշ է ուսանողի գործունեության կառուցվածքայնացումը գիտելիքների յուրացման տրամաբանական փուլերով՝ ընկալում, ըմբռնում, իմաստավորում, մտապահում, կիրառում, ընդհանրացում, համակարգում:

   Կազմակերպչական փուլ - Մոդուլային տեխնոլոգիայի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել մի քանի կանոններ.

  1. Ամեն մի մոդուլից առաջ անցկացնել ուսանողների գիտելիքների և կարողությունների մուտքային ստուգում, որպեսզի ունենանք տեղեկություն ուսանողների պատրաստականության մակարդակի մասին նոր մոդուլին անցնելու համար
  2. Ուսանողների գիտելիքներում բաց տեղերի ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անցկացնել համապատասխան թերության վերացում
  3. Անպայման իրականացվում է ընթացիկ և միջանկյալ հսկողություն ամեն ուսումնական տարրի վերջում (հաճախ դա լինում է ինքնավերահսկողություն միջանձնային փոխհսկողություն, բնագրի հետ համեմատում) և այլն: Ընթացիկ և միջանկյալ հսկողությունների նպատակն է վեր հանել առկա խնդիրները և դրանց անմիջական վերացումը նյութի վրա աշխատելու և այն յուրացնելու ընթացքում
  4. Մոդուլի հետ աշխատանքի ավարտից հետո անցկացվում է ելքի հսկողություն, որը պետք է ցույց տա մոդուլի յուրացվածության մակարդակը
  5. Եթե վերջնական (ամփոփիչ) հսկողությունը ցույց է տվել նյութի յուրացվածության ցածր մակարդակ, ապա անհրաժեշտ է դրա թերությունների վերացումը
  6. Մոդուլի ներդրումը ուսումնական գործանթւսց պետք է իրականացվի աստիճանաբար: Անհրաժեշտ է համադրել ուսուցման ավանդական համակարգը մոդուլի տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, մոդուլները կարելի է ներդնել կրթության յուրաքանչյուր համակարգ և դրանով իսկ բարձրացնել դրա որակն ու արդյունավետությունը:

   Մոդուլային ուսուցման սկզբունքները — Մոդուլային ուսուցման տեսությունը հիմնվում է հատուկ սկզբունքների վրա և սերտորեն կապված է ընդհանուր դիդակտիկ սկզբունքների հետ: Մոդուլային ուսուցման ընդհանուր ուղղվածությունը, դրա նպատակները, բովանդակությունը և կազմակերպման մեթոդիկան որոշում են հետևյալ սկզբունքները՝ մոդուլայնություն, ուսուցման բովանդակությունից ընդգծված տարրերի առանձնացում, հարաշարժություն գիտելիքների և դրանց համակարգի գործածում, ճկունություն և այլն:

   Մոդալայնության սկզբունքը որոշում է ուսումնառության մոտեցումը, որն իր արտացոլումն է գտնում բովանդակության, կազմակերպման ձևերի և մեթոդների մեջ: Այս սկզբունքի համաձայն՝ ուսումնառությունը կառուցվում է առանձին գործառույթներով՝ մոդուլներով, որոնք ուղղված են կոնկրետ դիդակտիկ նպատակների իրականացմանը: Այս սկզբունքի իրագործման համար անհրաժեշտ է հետևել հետևյալ մանկավարժական կանոններին.

  • ուսումնական նյութը պետք է կառուցել այնպես, որպեսզի այն ապահովի ուսանողի կողմից նրա առջև դրված դիդակտիկ նպատակներին հասնելը
  • այն պետք է ներկայացված լինի այնպիսի վերջնական ձևով, որպեսզի հնարավորություն լինի կառուցել կրթության միակ բովանդակությունը, որը կհամապատասխանի առանձին մոդուլներից վերցված համակարգված դիդակտիկ նպատակներին
  • ուսումնական նյութին համապատասխան պետք է ներմուծել ուսուցման տարբեր 5 ձևեր և տեսակներ, որոնք նպաստում են տրված նպատակին հասնելուն

   Ուսումնական բովանդակությունից ընդգծված տարրերի առանձնացման սկզբունքը պահանջում է ուսումնական նյութը դիտարկել` որպես մեկ ամբողջություն մեկ մոդուլի սահմաններում, որն ուղղված է ներմուծված դիդակտիկ նպատակի լուծմանը, այսինքն՝ մոդուլն ունի հստակ կազմ: Մոդուլային ուսուցման բովանդակության ամենափոքր տարրը համարվում է կոնկրետ կուրսի որոշակի թեման կամ թեմաների հատվածներ, որոնք համապատասխանում են կոնկրետ դիդակտիկ նպատակին, որը կոչվում է մոդուլի տարր: Այս սկզբունքով առաջնորդվելիս անհրաժեշտ է առանձնացնել նպատակների համակարգ.

  • այդ նպատակներից յուրաքանչյուրին հասնելը ապահովվում է ուսումնական նյութի ամեն տարրով
  • մեկ ներմուծված դիդակտիկ նպատակի՝ առանձին նպատակներից կազմված ամբողջությունը պետք է լինի մեկ մոդուլի տեսքով:

   Հարաշարժության սկզբունքն ապահովում է մոդուլի բովանդակության փոփոխություն՝ հաշվի առնելով ուսանողի «պատվերը»: Կրթությւսն բոլոր օղակներին հատուկ իներտությունը հանդիսանում է հասարակության կենսապայմանների և կրթության միջև կապերի խզման պատճառ:

   Ուսումնական նյութը պետք է անընդմեջ մշակվի և նորացվի (թարմացվի): Դժվար կացությունից դուրս գալու լավ պայման է ուսումնական նյութի այնպիսի կառույցի ապահովումը, որի փոփոխական մասերը կարող են լինել անհրաժեշտ չափով ինքնուրույն և մեկը մյուսից անկախ և հնարավորություն կտան արագ փոխել , ավելացնել ու զարգացնել ամեն մի մասի ուսումնական նյութը: Կայուն և փոփոխական կրթության միջև հակասությունները հնարավոր է լուծել՝ կիրառելով կամ իրագործելով հարաշարժության սկզբունքը:

   Գիտելիքների (կարողությունների և հմտությունների) և դրանց համակարգի օգտագործման սկզբունքի ժամանակ կարևոր է ձեռք բերված գիտելիքների ոչ միայն սոսկ օգտագործելու փաստը, այլ նաև միջանձնային հարաբերությունները: Ուսանողների (սովորողների) մոտ ուսումնառության գործընթացը ավելի բարձր մակարդակի է լինում, եթե նրանք լուծում են առաջադրված խնդիրը՝ առաջարկելով մեթոդներ, որոնք կարելի է օգտագործել այս կամ այն իրավիճակում, ինչը հնարավորություն կտա աշխատել ոչ միայն ինքնուրույն, այլև խմբի մեջ: Այս համակարգի արդյունավետության մասին կարելի է խոսել միայն, եթե կարողություններն ու գիտելիքն օգտագործելու հմտությունները դիտվեն իբրև մեկ ամբողջություն: Այս ամենը կարելի է իրականացնել՝ հետևելով ստորև շարադրված կանոններին.

  • մոդուլային ուսուցման նպատակները պետք է ձևակերպվեն գործունեության (իմացական և պրակտիկ) և գիտելիքները գործածելու հմտությունների մեթոդների շրջանակում
  • առաջադրված նպատակներին հասնելը կարող է իրականացվել մոդուլի համակարգված բովանդակության հիման վրա՝ հաշվի առնելով իմացական կամ պրակտիկ գործունեությունը
  •  ուսուցումը պետք է կազմակերպվի գիտելիքների յուրացման պրոբլեմայնության համաձայն, որպեսզի ապահովվի սովորողի գեղագիտական մոտեցումը ուսունառության գործընթացին
  •  անհրաժեշտ է ցույց տալ, որ հնարավոր է գիտելիքների տեղափոխումը գործունեության մի տեսակից մյուսը:

   Կարողությունը սահմանվում է՝ որպես գիտելիք հասկացողություն, գործնական և տեսական հմտություններ կիրառելու ունակություն՝ աշխատավայրում արդյունավետ լինելու դեպքում: Մասնագիտական կարողությունը սովորաբար պարունակում է հմտությունների չորս տեսակ.

  1. Խնդրիլուծման հմտություներ՝ մասնագիտական գործողություններ աշխատավայրում
  2. Խնդրի կառավարման հմտություններ՝ հմտություններ, որոնք օգտագործվում են, երբ մարդիկ պլանավորում և միավորում են տարբեր խնդիրներ` աշխատանքի ամբողջական արդյունք ստանալու համար
  3. Արտակարգ իրավիճակների կառավարման հմտություններ՝ անկանոնություններին և ընդունված կանոնների խախտումներին արձագանքելու պահանջներ
  4. Աշխատանքի կամ դերի միջավայրային հմտություններ՝ աշխատանքային միջավայրի պարտականությունների հետ գործ ուենալու պահանջ՝ ներառյալ այլոց հետ աշխատելը.

     ԱՂՅՈՒՍԱԿ--1           Կարողության 4 չափումները

       

   Կարողությունների մոդուլի վրա հիմնված իրականացման համակարգը պահանջում է, որ ոչ միայն դասընթացի ծրագիրը բաժանվի կարողության մոդուլների պահանջներն արտացոլող տարրերի, այլև առանձնացվի այդ մոդուլների բովանդակությունը, մոդուլի գործնական հմտությունները և հիմնարար գիտելիքն ու կարողությունները: Կարողությունների վրա հիմնված ուսուցումը պետք է կենտրոնանա աշխատանքային պայմաններում ստացած գիտելիքների և հմտությունների կիրառման վկա: Ուսուցման և ուսումնառության մոտեցումը պետք է՝

  • կենտրոնացած լինի ուսանողի վրա
  • ընդունի հիմնական կարողությունների կարևորությունը
  • կիրառի ուսումնառության միասնական մոտեցումներ
  • օգտագործի ուսումնառության ակտիվ մեթոդներ
  • զարգացնի ուսանողների ինքնուրույնությունը                        
  • շահադրդի ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց սեփական ուսումնառության համար                                                          
  • օգտագործել ուսուցման մեթոդներ, որոնք շեշտը դնում են տարբեր հմտությունների վրա:                                                                                                 

   Ճկունության սկզբունքը  պահանջում է մոդուլային ծրագրի այնպիսի համագործակցություն, որտեղ հնարավոր լինի կատարել յուրաքանչյուր փոփոխություն՝ հաշվի առնելով ուսանողների անհատական ուղիները ուսումնական նյութի յուրացման ժամանակ, այսինքն ուսումնական մոդուլի հարմարեցումը ուսանողի անհատական տեմպին: Ճկունության սկզբունքի իրագործումը հնարավոր է հետևյալ մանկավարժական կանոններին հետևելու դեպքում .

  • կրթության բովանդակության անհատականացման ժամանակ անհրաժեշտ է անցկացնել գիտելիքների նախնական ստուգում
  • այն պետք է կազմակերպված լինի այնպես, որ դրա արդյունքներով հնարավոր լինի կոնկրետ մոդուլի անհատականացումը՝ սովորողի գիտելիքների մակարդակին հարմարեցումը
  • ուսումնառության բովանդակության անհատականացումն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսանողի կողմից ուսուցման պահանջների վերլուծումը
  • անհրաժեշտ է պահպանել դրա համապատասխանեցումը սովորողի անհատական տեմպին
  • մոդուլի մեթոդական մասը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովի ուսուցման տեխնոլոգիայի անհատականացումը
  •  պահանջվում է անհատական վերահսկողություն և, իհարկե, ինքնավերահսկողություն ամեն մի կոնկրետ նպատակին հասնելուց հետո:

   Ուսումնառության արդյունավետության վրա ազդում են մի շարք գործոններ, ամենից առաջ ուսանողի կարողություններին կրթության        բովանդակության համապատասխանությունը: Ուսումնառության պրոցեսն ավելի արդյունավետ է լինում, եթե ուսանողն ակտիվ է, իսկ ուսուցիչ-դասախոսը իրականացնում է խորհրդատու - կոորդինատորի գործառույթ՝ հիմք ընդունելով անհատական մոտեցումը:

Վերը նշվածն ամփոփելով՝ ակնհայտ է, որ մոդուլի ամբողջական մշակման համար անհրաժեշտ է համակարգի վերլուծում և բովանդակային և վերահսկման կառույցի մեթոդական խոր մշակում, որի դեպքում կապահովվի ուսանողների որակավորման համար պահանջվող գիտելիքների, կարողությունների և հմտություների անհրաժեշտ ծավալ: Այս ամենն իրականացվում է գնահատման միջոցով:

   Գնահատումը կարողության ձեռքբերման վերաբերյալ վկայություններ հավաքելու և դատողություններ անելու գործըթաց է, որի նպատակն է հաստատել, որ ուսանողը կարող է աշխատավայրում ակնկալվող պահանջներն իրականացնել տվյալ ոլորտի համար հաստատված կարողության չափորոշիչներին համապատասխան: Գնահատումը հիմնվում է չափորոշիչների վրա, ինչը նշանակում է, որ ուսանողի կատարողականության վկայությունը մեկնաբանվում է որպես մի շարք կարողությունների ձեռք բերման առաջընթաց` ի տարբերություն այլ ուսանողների: Կարողությունների վրա հիմնված գնահատումը գործընկերություն է ուսանողի, դասավանդողի և գնահատողի միջև: Որոշ դեպքերում որպես գնահատող կարող է հանդես գալ դասավանդողը, այլ դեպքերում՝ վերահսկողության համար պատասխանատու անձը: Գնահատողը կարող է նաև լինել առարկայի, մասնագիտական ոլորտի կամ գնահատման փորձագետ: Գնահատման գործընթացում ներգրավված բոլոր կողմերը կարևոր դեր են խաղում ուսանողի կողմից տվյալ որակավորման համար ակնկալվող չափորոշիչներին համապատասխան կարողություններ ցուցաբերելուն աջակցելու հարցում: Այդ կարողություների ցուցադրումը կատարվում է հետևյալ միջոցներով՝

  • տեսական գիտելիքների ցուցադրում
  • մի շարք հմտությունների կիրառում
  • բազմազան խնդիրների լուծում
  • մի շարք հմտություններ ներառող գործընթացների իրականացում, որտեղ հնարավոր է շրջահայացություն և դատողության անհրաժեշտություն
  • շրջահայացության և դատողության օգտագործում, տեղեկատվության մեկնաբանման ցուցադրում
  • այլոց արդյունքների համար պատասխանատվության որոշակի աստիճան ստանձնելու կարողության ցուցադրում:

   Կարողությունների վրա հիմնված գնահատումն անհատական կատարողականություն է, որի վերաբերյալ դատողությունները կարող են լինել երկու տեսակի՝ կամ անձը հետևողականորեն ցուցաբերել է աշխատավայրի կատարողականություն, որը համապատասխանում է որոշակի չափորոշիչներին՝ «կարողունակ» է, կամ նա դեռևս ունակ չէ այդ անել՝ «դեռ ոչ կարողունակ» է: Կարողությունների վրա հիմնված չափորոշիչներն առկա են գնահատողների և գնահատվողների համար: Ուսանողները ստույգ գիտեն, թե ինչի պետք է հասնեն, իսկ գնահատողները կարող են հետադարձ կապ ապահովել: Գնահատման որոշում կայացնելիս պահանջվում է այն հիմնավորել փաստերով:Փաստերը հավաքված տեղեկություն է, որը կարող է տրամադրել կարողության վերաբերյալ հավաստում:

  Փաստերը պետք է համապատասխանեն որակի որոշակի չափանիշներին, որոնք անհրաժեշտ են գնահատման ցանկացած որոշման համար: Գնահատման վերաբերյալ դատողություն կազմելիս առկա փաստը գնահատելու ժամանակ գնահատողը պետք է օգտագործի մասնագիտական դատողություններ: Եթե ուսանողի (սովորողի) կողմից ներկայացված և գնահատողի կողմից հավաքված փաստերը համապատասխանում են վերոհիշյալ բոլոր չափանիշներին, ուսանողը պետք է ճանաչվի որպես «կարողունակ» այն հմտությունների, գիտելիքների և վերաբերմունքների առումով, որոնք նկարագրված են կարողության համապատասխան մոդուլում(մոդուլներում) և աստիճանաբար նաև համապատասխան որակավորման չափորոշչի բոլոր կարողության մոդուլներում: Համապատասխանաբար , նրա կարողությունը պետք է նկարագրվի «ձեռքբերման հավաստման» կամ «որակավորման վկայականի» միջոցով, որը տրվում է ընդհանուր որակավորման չափորոշչի համար:

ԱՂՅՒՍԱԿ -2 Փաստի որակի չափանիշ

Որակյալ փաստը լինում է

Վավերական

Արտացոլում է կարողության բոլոր 4 չափումները

Փաստ է տրամադրում հիմնական կարողություններում ներառված լայն հմտությունների վերաբերյալ

Համապատասխանում է գնահատվող մասնագիտական որակավորման մակարդակին

Հավաստի

Ուսանողի սեփական աշխատանքն է (այսինքն՝ընթացակարգեր են մշակվել այն երաշխավորելու համար):

Կայուն

Ցույց է տալիս կարողությունը որոշակի ժամանակահատվածի ընթացքում՝ առաջարկելով կայուն կատարողականություն:

Բավարար

Բավարար փաստեր է տրամադրվում անհատի կարողության վերաբերյալ դատողություն կազմելու նպատակով՝ կապված կարողության բոլոր 4 չափումների հետ :Ընդգրկում է կատարողականության ցուցիչների ամբողջ շարքը: Համապատասխանում է փաստի նկատմամբ առկա բոլոր պահանջներին:

Ընթացիկ

 

Ցույց է տափս, որ հմտություններն ու գիտելիքները դեռևս գործուն են և կարող են կիրառվել ներկայիս աշխատանքային իրավիճակում:

 


     ԱՂՅՈՒՍԱԿ - 3 Կարողությունների վրա հիմնված գնահատման երեք  տեսակները


 ճանաչողական գնահատում


 

Ուսումնական գործընթաց

Ընթացիկ գնահատում


 

   Ամփոփիչ գնահատում


 

 

 

   Գնահատումն իրականացվում է երեք ռազմավարությամբ: Այս տեսակները կազմում են ուսանողի կատարողականության գնահատման անբաժանելի մասը, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր նպատակներ և վերջնական արդյունք .

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ, օգտագործվում է ուսանողի կրթական կամ ուսուցման կարիքները որոշելու համար:

ԸՆԹԱՑԻԿ. կատարվում է ուսումնառության գործընթացում: Այն ուսանողին հնարավորություն է տալիս հետադարձ կապ ապահովել իր առաջընթացի, գիտելիքների և հմտությունների առկա բացերի որոշման համար:

ԱՄՓՈՓԻՉ. վերջնական գնահատումն է՝ առաջադրանքները հաջողությամբ կատարելու կարողության նկատմամբ:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ մոդուլը քայլ առ քայլ է տանում նյութի յուրացմանն ու կարողությունների ձևավորմանը, և ամեն մի մոդուլ ավարտվում է գնահատմամբ, որը մեծ նշանակություն ունի ինչպես դասավանդողի, այնպես էլ ուսանողի համար: Այս ուսուցման ներդրումը ողջ մասնագիտական համակարգում անհրաժեշտ պայման կդառնա համակարգի հետագա զարգացման համար:

   Մոդուլային ուսուցումը կրթական համակարգում - Ամեն մի մանկավարժի համար կրթության բովանդակության կարգապահությունը մասնագիտական գործունեության կարևորագույն տարրն է: Դրա արդիականությունը ժամանակակից պայմաններում աճում է: Եթե առաջ ամբիոնը, լինելով մտավոր գործունեության գործարան, մշակում էր ծրագրեր, որոնք գործում էին մի քանի տարի, իսկ ուսուցիչ֊ դասախոսը հնարավորություն ուներ օգտվել իր դասախոսություններից տարեց տարի մշակելով թեման, ապա այժմ ամեն ինչ այլ է: Կարգապահությունը մեկ մեծանում է, մեկ մասնատվում և անհրաժեշտություն է առաջանում կազմել նոր ծրագրեր: Ի հայտ են գալիս մինչ այդ անհայտ կուրսեր, որոնց, չգիտես` որտեղից անհրաժեշտ է հարմարեցնել բովանդակությունը, այն համակարգել, ապահովվել մեթոդապես և կազմակերպել ուսանողների կողմից տեղեկատվության յուրացումը: Իսկ լրացուցիչ մասնագիտական կրթության բնագավառում նաև ուսացիչ-դասախոսը պետք է կատարի պատվիրատուի /ուսանողի/ պահանջները` համապատասխան արդիական տեղեկություններին:

   Այսպիսի պարագաներում բարձրագույն դպրոցի ուսուցչին շատ դժվար է լինել բարեխիղճ, ապահովել կրթության որակը, եթե նա չի տիրապետում ուսումնական տեխնոլոգիաներին բարձր մակարդակով: Մեկի կամ մյուսի լավ մասնագետ լինելը տարբերվում է նրանով, թե որքանով արագ և որակով է կատարվում (իրագործվում) այս կամ այն աշխատանքը:

   Կրթության բովանդակությունը տեղեկության այն ծավալն է, որը պարունակում է տարրեր շրջակա աշխարհից և մարդու դերի նշանակությունից հենց նույն աշխարհում՝ քննվելով, ուսումնասիրվելով, ներմուծված է կրթական կարգապահության համակարգ և նախատեսված է յուրացման համար: Ինչպիսի՞ն են դրա գործառույթները, ինչի՞ համար են նախատեսված՝ այս հարցերի պատասխանները կգտնենք նորարարական մեթոդների քննության ընթացքում: Այսպիսով, ժամանակակից կրթությունը նախատեսում է մի շարք հստակ խնդիրներ, որոնք իրենց լուծումն են գտնում կրթության բովանդակության հետ աշխատանքում:

  1. Ուսանողի սեփական տեսակետի ձևավորում, որն ապահովում է ինքնուրույնություն, հստակ որոշումներ ընդունելու ունակություն, սեփական գործողությունների համար պատասխանատվություն, ներկայացնում է պահանջներ ուսումնական գործընթացին: Հետևաբար, բովանդակությունը պետք է ձևավորված լինի այնպես, որ ինքնուրույն որոշում ընդունելու, ինքնուրույն առաջընթացի և արդյունքի, ինքնագնահատման հնարավորություն ընձեռի:
  2. Մանկավարժական մտքում ամրացած չբեկանվող օրինակին («ուսանողի առաջ նպատակ դնել») հետևելը _ ժամանակակից ուսումնական տեխնոլոգիաները ենթադրում են ուսուցիչ-դասախոսի և ուսանողի միջև շղթայաձև կապի, նպատակի աստիճանական աճը բովանդակության և մեթոդի արդիականացման միջոցով: Բովանդակության ամեն մի տարր, ամեն մի չափաբաժին ձևավորվում է մեկ մոդուլի մեջ ՝ սահուն կերպով իրար միացնելով նոր տեղեկությունները և հենակետային գիտելիքները՝ ուսումնական գործընթացի մեջ հստակ մեթոդի օգտագործմամբ:
  3. Ինքնուրույն աշխատանքի համար հատկացված ժամերի ավելացում, ինչը հնարավորություն կտա, որ ուսանողներն իրենք ընտրեն տեղեկությունը, համակարգեն այն, հարմարեցնեն հստակ իրավիճակներին, որոնք կօգտագործվեն հետագայում մասնագիտական խնդիրները լուծելու համար:
  4. Հաջորդ նորարարական գործոնը ուսանողների կողմից ստացված արդյունքի ինքնագնահատման մշտական կողմնորոշումն է: Յուրաքանչյուր մասնագետի պատասխանատվությունը ողջ գործունեության ընթացքում տարածվում է և գործունեության, և արդյունքի վրա: Այդ խնդրի իրականացումը լավ կարգավորվում է գիտելիքների գնահատման վարկանշային համակարգով, որը կարող է օգտագործվել ինչպես առանձին դասախոսի, այնպես էլ ողջ ֆակուլտետի (բաժանմունքի) կամ համալսարանի կողմից: Դասախոսի և ուսանողների հետ կազմած գործողությունների ցուցակը՝ բալերի որոշակի քանակով, ամեն մեկի համար օգտագործվում է իբրև պարգև կամ խրախուսանք կատարած աշխատանքի համար: «Կատարեցիր - ստացար» կաղապարը (մոդելը) հանգեցնում է աշխատանքի հանդեպ հետաքրքրվածության սեփական գործողություների տեխնոլոգիականության և արդյունավետության հանդեպ հարգանքի (այդ թվում նաև ուսումնական գրծընթացում) առաջացմանը:

    Բովանդակության կառուցվածքայնացմանը ներկայացվող պահանջները

   1. Համակարգվածություն — Կրթության բովանդակությունը մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկությունների մի մասն է, որը սահմանված է ընկալման համար այն արտաքին տեղեկություններով, որոնք նախորոշված են լինելու ներքին գիտելիքների շարքում: Արտաքին աշխարհը բաղկացած է համակարգերից և դրանց մասին տեղեկությունը նույնպես մի համակարգ է` տեղեկատվական համակարգ: Կրթության բովանդակությունը համակարգված ներկայացնելը ենթադրում է կառուցվածքայնություն և դրա բաղկացուցիչ մասերի ՝ համակարգի տարրերի, ենթահամակարգերի բաժանելը, որոնցից յուրաքանչյուրը դիտվում է որպես նոր համակարգ:

   2. Կապակցվածություն (զուգակցություն) - Արտաքին աշխարհի համակարգերը փոխկապակցված են: Արտաքին աշխարհի մասին տեղեկությունները բաղկացած են համակարգերից, դրանց միջև փոխկապակցված կապերի մասին տեղեկություններից: Կրթական համակարգի զուգակցվսւծությունը հնարավորություն է ընձեռում լուծել ուսումնական տարբեր համակարգվածությունների խնդիրը: Դա բարձրացնում է ուսումնական գործընթացի արրդունավետությունը:

   3. Ընդհանրական ընկալում և ուսումնական կուրսի տեղեկատվական ծավալի հստակ պատկերացում:

   4. Շարունակայնություն (անընդհատականություն) - Ապահովում է բովանդակության հետ աշխատելիս խայտաբղետության հաղթահարումը, որից հղանում է բովանդակության   բաժանումը մասերի, որոնք կարող են մտնել մոդուլի մեջ: Տեղեկատվության մասերի բաժանելու և մատուցելու խնդրի լուծումը կարևոր է մտածողության և գիտակցության կարգավորումն ապահովելու համար: 

   5. Կրթության բովանդակության ընկալման գործընթացում անհատական հետագծի Հ Հ ընտրության հնարավորություն -- Չգիտակցված ընդհանուր տեմպին համահարթվելու և ուղղվածությանը ձգտելը համարվում են այն գործոններից, որոնք կարող են խոչընդոտել անհատական (անհատի) զարգացմանը:

   6. Բովանդակության արդիականացում - Եթե ուսանողը չի հասկանում՝ ինչի՞ համար է նրան անհրաժեշտ այս կամ այն տեղեկատվությունը, որտե՞ղ և ինչպե՞ս այն իրեն պետք կգա, ապա ըմբռնումը չի իրականացվի: Որոշ ժամանակով տեղեկությունը մնում է հիշողության մեջ՝ չվերածվելով գիտելիքի, և կորչում է: Իսկ եթե կրթական տեխնոլոգիաները ենթադրում են արդիականացում, ապա տեղեկության ըմբռնումը դառնում է շահադրդված և արդյունավետ:

   7. Ուսումնական գործընթացի տեխնոլոգիականություն - Մեթոդական կաղապարների նախապատրաստումն ու օգտագործումը վարժեցնում են ուսանողներին ուսումնական գործընթացի տեխնիկային: Այդպիսի աշխատանքն իր մեջ ներառում է տարբեր մեթոդների հետ ծանոթացում, տեղեկության ընտրություն և ձևակերպում, ավելի ճշգրիտ է դառնում ինքնագնահատումը, որը և նպաստում է հետագա գործողությունների զարգացմանը:

   8. Արդյունավետ մտքի (մտածողության) ապահովում - Տեղեկության ընկալումը փոքր չավփաբաժիններով իրականացվում է հին գիտելիքների հետ փոխադարձ կապ ստեղծելու միջոցով, ինչը հնարավորություն է տալիս տեղեկությունը վերածել կայուն գիտելիքի: Առավել արժեքավոր արդյունք են համարվում ինքնուրույն մտքերը, որոնք արտաբերվում են կամ ծագում համակարգերը, ենթահամակարգերն ոաումնասիրելիս, որոնք էլ հենց սուբյեկտիվ բացահայտումն են` նոր գիտելիքները:

   9. Մասնագետի ձևավորման գործում մշակութային հմտությունների ակամա զարգացում - Եթե ուսանողն ինքն է որոշումներ կայացնում, ապա նա պատրաստ է պատասխանատվություն կրել դրանց համար: Սեփական արդյունքների ընդունումը, դրանք և դրանց հասնելու գործողությունների համար պատասխանատու լինելն է: Ուսուցման մոդուլային համակարգը պայմաններ է ստեղծում ինքնագնահատման, ինքնավերլուծության, սեփական արդյունքները մյուսների արդյունքների հետ համեմաաելու համար, ինչը նպաստում է վերարտադրման տեխնոլոգիայի տիրապետմանը:

   10. Գործնական մոտեցում -- Շահադրդվածության ապահովումը, ինքնուրույն առաջընթացը, ուսումնական բովանդակության ընկալման (ըմբռնման) գործում թույլ են տալիս ընկալել տեղեկության հետ աշխատելու մեթոդները, զարգացնում են ընդունակությունները: Այսպիսով ընկալվում են անձնական գործունեության կաղապարներ.

  1. ինքնակողմնորոշվում եմ
  2. հետևում եմ գործունեության օրենքներին, նորմերին, չափանիշներին
  3. տիրապետում եմ գործողության միջոցների` կարող եմ աշխատել տեղեկատվության հետ, զարգացնում եմ վերարտադրական, մտատեխնիկական. հաղորդակցական ընդունակություններս
  4. գնահատում եմ արդյունքը, հարադրում եմ դրանք ակնկալվող արդյունքների հետ. այսինքն նպատակին, դուրս եմ բերում անհամապատասխանության պատճառները:

 

   Մոդուլի մշակման կարգ

   Մոդուլները կազմելիս հիմնվել հետևյալ կարևորագույն կետերի վրա.

  1. Կատարել մասնագիտական վերլուծություն, որի արդյունքում պարզել գործատուների կողմից ապագա մասնագետներին ներկայացվող մասնագիտական և ընդհանուր պահանջները (հետազոտություն՝ ուսումնական պլանի մշակում, կազմակերպում):

 

  2. Կազմել մասնագիտության հետազոտության աղյուսակը, /որում արտացոլվում է ապագա մասնագետի պարտականությունների ու խնդիրների ամփոփ տեսքը/:

  3. Նշված աղյուսակը վերածել մոդուլային ուսուցման պլանի (ծրագրի): Նպատակահարմար է մոդուլի տևողությունը սահմանել36 ժամ:

  4. Ըստ մոդուլների հաջորդականության՝ կազմել յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցը:

  5. Ըստ մոդուլների կազմել ուսումնառության և դասավանդման նյութերը, արդյունքների գնահատման թերթիկները:

  Այս համակարգն ունի բավականին դրական կողմեր: Դրանք են՝

 1. Յուրաքանչյուր դաս հետապնդում է կոնկրետ նպատակ ու դրա իրագործումը:

 2. Ուսանողները միշտ գտնվում են ակտիվ սովորողի դերում:

 3. ժամանակն օգտագործվում է առավելագույն արդյունավետությամբ:

 4. Որևէ չյուրացվւսծ էլեմենտ արագորեն յուրացվում, շտկվում է առանց սպասելու կիսամյակի ավարտին:

 5. Բոլոր ուսանողների գիտելիքները ստուգվում են յուրաքանչյուր արդյունքի դեպքում գնահատման թերթիկի միջոցով, որը յուրացրած նյութի արդյունքների ամփոփումն է:

  Պետք է լինի լրացուցիչ գրականություն, որը կնպաստի գեղագիտական և դաստիարակության մյուս ասպեկտների զարգացմանը: Բացի ուսումնառության և դասավանդման նյութերից անհրաժեշտ են նաև նյութեր ինքնուրույն աշխատանքի համար:

   Մոդուլային ուսուցման օգտագործման փորձը հնարավորություն է տալիս մի քանի եզրակացություն անել: Այն Է, մոդուլային ուսուցման ժամանակ ամեն մի ուսանող ներգրավվում Է ակտիվ և արդյունավետ ուսումնաիմացական գործունեության մեջ: Կարևոր Է, որ ուսանողը հնարավորություն ունի ինքնադրսևորման բարձր աստիճանի, ինչը նպաստում Է ուսուցման դրդապատճառներին: Սույն կրթության համակարգն ապահովում Է ամեն մի ուսանողի կողմից կրթության ստանդարտի յուրացումը և փոխանցումը մեկ այլ՝ կրթության ավելի բարձր աստիճանի: Տեխնոլոգիան մեծ հնարավորություն Է ընձեռում նաև սովորողի այնպիսի անհատական որակների զարգացման, ինչպիսիք են ինքնուրույնությունը և թիմային մտածողությունը:

   Սկզբունքորեն փոխվում Է նաև ուսուցիչ-դասխոսի դերն ու նշանակությունն ուսումնական գործընթացում: Ուսուցչի հիմնարար խնդիրն Է դառնում շահադրդել ուսանողներին, իրականացնել նրանց ուսումնաիմացական գործունեության ղեկավարումը մոդուլի միջոցով և սովորողների անմիջական խորհրդատվությունը: Նրա գործունեության փոփոխության արդյունքում փոխվում Է ուսումնական գործընթացի բնութագիրը և դրան նախապատրաստվելու բովանդակությունը, քանզի այժմ նա ոչ թե պատրաստվում Է նրան, թե ինչպես ավելի լավ մատուցի նոր դասը, այլ պատրաստվում Է նրան, թե ինչպես լավագույնս ղեկավարի ուսանողների գործունեությունը: քանի որ ղեկավարումը հիմնականում իրականացվում Է մոդուլի միջոցով, ապա ուսուցիչ-դասխոսի խնդիրը ոչ միայն մոդուլի ամբողջացնող դիդակտիկ նպատակների ճիշտ առանձնացումն Է, այլև կրթությւսն բովանդակության համակարգը դրանց համապատասխանեցնելը: Դա արդեն սկզբունքորեն ուսուցիչ-դասախոսի` նոր դասին նախապատրաստվելու նոր բովանդակություն Է: Այն անհապաղ բերում Է ուսուցչի կողմից սեփական փորձի, գիտելիքների, կարողությունների վերլուծության ավելի կատարելագործված տեխնոլոգիաների որոնման: Ուսանողների գործունեության նպատակների ծրագրումը, նրանց գործողությունների ծրագրերի որոշումը, որոշ դժվարությունների կանխորոշումը, ուսուցման մեթոդների ու հնարների հստակ գիտակցումն Էլ ուսուցիչ-դասախոսին ստիպում Է սեփական ուսանողներին լավ ճանաչել:

          Համակարգի հեռանկարային զարգացման ծրագիր

   Փորձի փոխանակման նպատակով անհրաժեշտ է կազմակերպել գիտաժողով «Ոչ ֆորմալ կրթության արդյունավետությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով, որին կարող են հրավիրվել համապատասխան փորձ ունեցող կրթական կառույցները: Գիտաժողովի թեմատիկ օրացույցային բաժանումները կլինեն.

  1. « »_____________. Սեմինար-քննարկում. Ոչ ֆորմալ կրթություն. Կրթություն - աշխատաշուկա փոխհարաբերություններ, դժվար հաղորդակցվող մարդկանց կրթության առանձնահատկությունները:
  2. « »_____________. Վարպետաց դասեր «Ցի գուն որպես կրթական ծրագիր», «Այկիդո», ...
  3. « »_____________. Թրեյնինգ՝ հեքիաթը և ստեղծագործականությունը
  4. « » .____________. Վարպետաց դաս - դերասանի վարպետություն
  5. « »_____________. Զրույց ստեղծագործական ունակությունների ինքնաբացահայտման մասին, «Ինքնաճանաչում, ինքնաճանաչման սկզբունքները, ինքնամենեջմենթ», «Մարդու ինքնաճանաչողության ճանապարհը»,
  6. « »_____________. Վարպետաց դաս - կերպարվեստ
  7. « »_____________. Զրույց ֊քննարկում - «Նպատակի ձևավորում, նպատակին հասնելու ունակություն, գործողության պլանավորում», «Գործունեության հաջողություն»
  8. « »____________ . Վարպետաց դաս - պարի ուսուցում:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

2 + 9 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.