You are here

«Հաճախապատում եւ լուսավոր ճառեր» - Մեսրոպ Մաշտոց

   1896 թ-ին երջանկայիշատակ վեհափառ Խրիմեան Հայրիկի կողմից Էջմիածնում հրատարակուած «Յաճախապատում Ճառք» աշխատութեան մասին հրատարակիչ-խմբագիր Ա. Տէր-Միքելեանը շատ համառօտ եւ դիպուկ նկատել է, որ այս գիրքը պէտք է դառնայ իւրաքանչիւր հայի սեղանի գիրքը:

   Լինելով պատմաբան-ազգագրագէտ, ծանօթ լինելով «Յաճախապատում»-ի Խորհրդային շրջանի պատմաբան-լեզուագէտների ուսումնասիրութիւններին, որոնք քաղաքական իրադրութիւնից ելնելով՝ մեկնաբանել էին այն ոչ լիարժէք խորութեամբ, կապուած լինելով Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ-Սուրբ Մեսրոպ Մաշտոց հոգեւոր հայրերի եւ եկեղեցու նկատմամաբ ունեցած գաղափարական մտավախութեամբ կամ զգուշութեամբ, գտնում ենք՝ որ այս աշխատանքի թարգմանութիւնը եւ հիմնարար մեկնաբանութիւնները բարեխղճօրէն կատարուել են Բեյրութահայ մտաւորական հայագէտ եւ լեզուաբան Մովսէս Նաճարեանի կողմից:

   Սոյն հրատարակութիւնը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում Ճառք»-ի գրաբար-աշխարհաբար զուգահեռ առաջին աշխատանքն է:

   Հաւատացած ենք, որ «Յաճախապատում»-ը լաւագոյն աւանդը կը լինի Հայոց առաջին տպագիր գրքին նուիրուած հանդիսութիւնների շրջանակներում:

 

ՀՀ Մշակոյթի Նախարարութեան

Ժող. ստեղծ. եւ արհեստագործութեան կենտրոնի տնօրէն՝ Տիգրան Օ. Յակոբեան

 

Բովանդակություն

 1. Ներածություն խմբագրի կողմից - Համլետ Մխիթարյան

 2. Գրաբարից աշխարհաբար թարգմանություն - Մովսես Նաջարյան

 3. Գրաբար՝ աշխարհաբար թարգմանությանը զուգահեռ (շուտով...)

 4. Ամփոփագիր

 

Հատվածներ «Հայեր» հաղորդաշարից

Ավելացնել նոր մեկնաբանություն

7 + 4 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.