You are here

Եսայի Չախչախյան

   Կենսագրություն 

     Ծնվել է  20.04.1957թ.-ին Երևան քաղաքում: Ֆորմալ և ոչ ֆորմա կրթությունը. սովորել և ավարտել է միջն. դպրոցը, մեքենաշինական տեխնիկումը, Խաչատուր Աբովյանի անվան պետական համալսարանը և լրացուցիչ որակավորումներ է ստացել այլ տարաբնույթ գիտակրթական կառույցներում:

   Աշխատանքային գործունեություն

    1974 - 1981          դպրոցի փականագործ, հնոցապան, օպերատոր մեքենավար

    1981 - 1996          դպրոցի ուսուցիչ, փոխտօրեն, Ժող. կրթ. բաժնում մեթոդիստ (առաջատար մասնագետ), տեսուչ

    1990 - 1992          ՀՀ կրթության և գիտության Նախարարության բարձրագույն կրթության կոմիտե - նախարարի օգնական, մեթոդիստ, տեսուչ` գլխավոր մասնագետ

    1996 - 2007          Դպրոցի տնօրեն 

    1970-ականներից  «Մուսալեռ հայրենակցական միության» անդամ, վարչության անդամ, որից հետո առ այսօր Միության կենտրոնական վարչության դիվանի անդամ

    «Մյուդ» իրավաբանական համալսարանի դասախոս

    «Նիկոլ Գալանտերյանի անվան» համալսարանի ռեկտոր

    «Ներդաշնակ տուն» ընկերակցության հիմնադիր անդամ

   Գործունեություն աշխատանքային գործընթացին զուգահեռ

    ՀՀ ուսումնական  համակարգում կատարած գիտահետազոտական աշխատանքների շարք (աշխատանքները  ներկայացված է պետական համակարգի համապատասխան կառույցներ):   

    Գիտահետազոտական և վերլուծական քննարկումներ, բանավեճեր և հոդվածներ մամուլով, հեռւոստաեթերներով, առանձին սեմինարներ, դասախոսություններ

    Գործունեության և ձեռքբերումների համար  ստացված գնահատանքներ    

    Աշխատանքային գործունեության ընթացքում ձեռքբերումների և նվաճումների համար պետական նշանակության շնորհակալագրեր, պարգևներ առանձին կազմակերպությունների կողմից` շրջանային (մարզային) պետական կառույցների, ՀՀ պետական վերադաս կառույցների, հայ Առաքելական եկեղեցու և այլն

   Վորակավորումներ և Լիցենզիաներ

    Երևանի քաղաքային ժող. կրթ. բաժին` տեխնիկական և հասարակական  հանրօգուտ աշխատանքի մասնագետի` ուսուցչի որակավորում,  ուսուցիչների կատարելագործման քաղաքային ինստիտուտ վկայական (լիցենզի) համար 470  1980թ.

    ՀՀ ԿԳՆ «ինֆորմատիկա կրթահամալիր» որակավորման բարձրացման վերապատրաստման ինստիտուտ - վկայական (լիցենզիա) համար 1293  2004թ.

    ՀՀ ԿԳՆ կրթական բարեփոխումների կենտրոն, գիտահետազոտական կենտրոն - «հոգեբանություն», վկայական (լիցենզիա) համար 0001 2001թ.

    ՀՀ ԿԳՆ «Հայաստանի պետական նվաճումներ» ծրագիր - «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետության և իրավունքի հիմունքներ»,  վկայական (լիցենզիա) համար 0115   2001թ.

    ՄԱԿԻ մանկական հիմնադրամ և ՀՀ ԿԳՆ հանրապետական կրթ. կենտրոն - «Տնօրենը որպես կառավարիչ և ղեկավար», վկայական (լիցենզիա) համար 39  1998թ.

    ՀՀ ԿԳՆ և ՀՀ միջնակարգ կրթության վարչություն - թույլատրություն (լիցենզիա) համար 389-05/074   01.08.1998թ.

    Ուսուցիչների կատարելագործման Երևանի քաղ. ինստիտուտ - «տեխ միջոցների կիրառում»,  վկայական (լիցենզիա) համար 145 1981թ.

     

    Ի պատասխան  30.07.98թ. ՀՄ.01_002  և 30.07.98 թ. ՀՄ.01_003 հայտնի ՀՀ Կ. և Գ. նախարարությունը հայտնում է , որ հիմք ընդունելով մանկավարժության հանրապետական Ինստիտուտի և Կրթության գիտահետազոտական ինստիտուտի եզրակացությունները Եսայի Հրանտի Չախչայանին թույլատրվում է կազմակերպել և դասավանդել «Մարդու իրավունքներ», «պետթյուն և իրավունք», «հոգեբանություն» առարկաները:
    Թույլատրվում է նաև դպրոցում կիրառել ներկայացված 30.07.98 01\003 գրությամբ հայեցակարգը. «ոչ ֆորմալ կրթական համակարգի կիրառում», «կրթական ֆորմալ և ոչ ֆորմալ համակարգերի կազմակերպում և կառավարում»:

    Տրված թույլտվությունների և իրավունքների կիրառումը տվել են գերազանց արդյունքներ, և հետագայում գնահատվել են վերադաս օղակների կողմից:

 

Կապ`

Էլ.-հասցը՝ esayiATTnerdashnaktunDOTorg

Հեռ.՝ +374 77743041

 


 

Տիեզերակարգ

 

«Տիեզերակարգ»

Համառոտ ներածական հիշաքարտ

Եսայի Չախչախյան

(չխմբագրված)

Ձեռնարկ ոչ-ֆորմալ կրթության կազմակերպան մասին

   Ոչ ֆորմալ կրթությունը ներառում է կրթական համակարգի բոլոր ձևերը, որն ապահովում է մասնագիտական կարգավիճակի փոփոխումը: Ոչ ֆորմալ կրթությունը իրականացվում է անկախ նախնական կրության մակարդակից: Այս ձևը սովորաբար կապված է մարդու սիրողական նախասիորության հետ և կոչված է իր մեջ զարգացնելու մշակութային արժեքների իրականացումը:

Subscribe to RSS - Եսայի Չախչախյան